Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հայաստանում օրենք, կարգուկանոն չկա

Հայաստանում օրենք, կարգուկանոն չկա
21.08.2025 | 15:02

Նկատե՞լ եք, թե Հայաստանում ինչքան են շատացել երիտասարդների մահերը, սպանությունները, ինքնասպանությունները, դժբախտ պատահարները, ավտովթարները, արտակարգ դեպքերը։ Հայաստանում օրենք, կարգուկանոն, տարբեր կարգի պաշտոնյաների պատասխանատվություն չկա։ Իշխանություն կոչվածը զանազան համերգներով, ֆեստիվառներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել արտաքին վտանգներից, Հայաստանում առկա սոցիալական վատ վիճակից, երկրում տիրող կառավարվող բարդակից։ Գժի մուրաբա վիճակ է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ